Samvel Babayan

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 15:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Նշենք, որ նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին, Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին։

Զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ։

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը  2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Spread the love