Սփյուռքի գրդոնի ժամանակն ավարտվե՞լ է

- in Կեղտոտ լվացք
HYD

Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաև Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այդ նիստում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադառնալով ՀՅԴ կոալիցիոն կարգավիճակին` ասել է. «Դաշնակցության մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ. մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը»:

Հայաստանի շարքային քաղաքացիների չարքաշ կյանքում ոչ մի փոխոխություն էլ չի եղել` թեկուզև չնչին: Երկրում նույն աղքատոոթյունն է` ավելի խորքային ու մասշտաբային, կոռուպցիան` ավելի կատարելագործված ու քողարկված, մենաշնորհներն ու բարձր գները, որոնք խորհրդանշական պատի նման սահմանազատում են փոքրաթիվ զոռբաներին հարյուր հազարավոր չքավորներից: Մենաշնորհը խորհրդանշում է մեկի ամենազորությունը, մյուսների` հարստահարումը:

Այ, արմատական փոփոխություն տեղի է ունեցել ՀՅԴ կյանքում, մասնավորապես` Հրանտ Մարգարյանի: Առաջ նա ընդդիմադիր կուսակցության ղեկավար էր և օրական լսում էր զեկույցներ նոսրացող շարքերի, հետապնդումների, Սփյուռքից եկող ֆինանսների նվազեցման, ներընդդիմադիր դաշտի «մուտիլովկեքի» մասին: Հիմա Հրանտ Մարգարյանը մինի «գենսեկ» է, որին ամեն օր կուսակցական նախարարներ ու պատգամավորներ են զեկուցում` կուսակցական գանձարանի և «վաստակաշատ ընկերների» քսակների առատության, հեղափոխականության և նժդեհականության այլանդակ միությունից ծնված բարգավաճ իրականության մասին: Հիմա Հրանտ Մարգարյանի ընդունարանում հերթ են կանգնում տարբեր տրամաչափի գործարարներ, ովքեր հանկարծ «հիշել» են իրենց պապերի ու ապուպապերի դաշնակցական լինելու մասին և մտադիր են սեփական քսակները լայն բանալ մայր կուսակցության համար:

Իսկ, որ ամենակարևորն է` ժամերով Մարգարյանի հետ կարող է զրուցել Սերժ Սարգսյանը ու նրան պամել բաներ, ինչի մասին կերազեին լսել Հանրապետականի Շարմազանովը, կամ նույնիսկ` Կարեն Կարապետյանը:

Հայաստանն է փոխվել Հրանտ Մարգարյանի աչքերում: Այլևս չեն երևում աղբի մեջ կորած ու քարուքանդ ճանապարհները` իրենց տարաբախտ ու չարացած անցորդներով: Հիմա Մարգարյանի շրջապատում ուրախ և զվարթ մարդիկ են` հարմարավետ կաբինետներով ու «գոլդ» համարով մեքենաներով:

ՀՅԴ-ն արդեն հայաստանակենտրոն է, որովհետև սփյուռքի գրդոնի ժամանակն ավարտվել է: Իշխանության քսակի քաղցրությունը հայրենիք չունեցող գնչուին էլ հայաստանակենտրոն կդարձնի: