Վարդենիսցիները փակել էին Վարդենիս-Երևան մայրուղին

- in Սոցիալական
181
mayrughi

Այսօր վաղ առավոտից վարդենիսցիները փակել էին Վարդենիս-Երևան մայրուղին:

Մայրուղին արդեն բաց է, սակայն վարդենիսցիները խոստանում են վաղը և առաջիկա օրերին ևս փակել ճանապարհը և չբացել այնքան, մինչև վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ չգնա այնտեղ և չպատասխանի իրենց հարցերին:

Գյուղացիները մի քանի հարց ունեն: Նախ՝ նրանց հետաքրքիր է, թե ինչու իրենց թույլ չեն տալիս աշխատել Վարդենիսի ոսկու հանքում: Բացի այդ, վարդենիսցիների խոսքով, իրենց սանէպիդկայանը տեղափոխել են Մարտունի, և իրենք անգամ մեկ կիլոգրամ միս վաճառելու համար պետք է Վարդենիսից հասնեն Մարտունի կամ Գավառ, որպեսզի սանէպիդկայանից համապատասխան տեղեկանք վերցնեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20