Վիտալի Բալասանյանի ախորժակը

- in Ով ով է ..., Պնակալեզներ
155
Vitali Balasanyan

Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն «Ազատության» հետ զրույցում չի բացառել, որ 2020 թվականին կարող է պայքարել նախագահի պաշտոնի համար:

Վիտալի Բալասանյանը արդեն մեկ անգամ՝ 2012-ին նախագահի թեկնածու էր առաջադրվել: Այն ժամանակ նա որպես ընդդիմադիր թեկնածու ստացել էր ձայների 32 տոկոսը` պարտվելով հենց Բակո Սահակյանին:

Սակայն հիմա ժամանակները փոխվել են, ու միանգամայն այլ է Վիտալի Բալասանյանի կարգավիճակը. նա արդեն իշխանության էլիտայի ներկայացուցիչ է` Սերժ Սարգսյանի հետ իր ավտոնոմ շփումներով: Հնարավոր է, որ հենց Սսրգսյանն է Բալասանյանին երաշխիք տվել, որ նա 2020թ. փոխարինելու է Սահակյանին: Այսպիսով, Հայաստանի իշխանության տրանսֆորմացիայի բարդ փուլում, երբ Սարգսյանը Ղարաբաղի պալատական ինտրիգներով զբաղվելու ժամանակ չունի, Արցախում, ըստ էության, վերացրել է դիմադրության կենտրոնները` առնվազն երեք տարով պահպանելով ստատուս-քվոն:

Բայց եթե ամեն բան հենց այդպես է, ինչո՞ւ է փորձառու գեներալը երեք տարի առաջ բացահայտում իր նախագահական հավակնությունները, առավել ևս ընդգծում, որ չի պատկերացնում, թե Բակո Սահակյանը կարող է նախագահի պաշտոնի համար նաև 2020 թվականին պայքարել: «Չեմ կարծում, որ գործող նախագահը 2020 թվականին կառաջադրվի: Դա իր անձնական մոտեցումը կլինի, բայց իմ անձնական կարծիքը նա է, որ ես չեմ պատկերացնում»,- նշել է նա:

Արդյո՞ք Վիտալի Բալասանյանը կարծում է, որ Սերժ Սարգսյան-Բակո Սահակյան զույգն իրեն խաբելու է, հատկապես, որ ԼՂՀ գործող նախագահը համառորեն չի պատասխանում բոլոր կողմերից իրեն ուղղված հարցին` արդյո՞ք առաջադրվելու է 2020թ.:

Այս պայմաններում նախագահական հավակնություններ և հավանաբար երաշխիքներ ստացած, բայց դրանց հանդեպ թերահավատ գեներալը որոշել է ապահովագրել իր քաղաքական հեռանկարը հրապարակային խոսքով: Վիտալի Բալասանյանի աչքի առաջ է Կարեն Կարապետյանը` իր տխուր փորձով, և նա ակնհայտորեն չի ուզում օգտագործվել Սերժ Սարգսյանի կամ Բակո Սահակյանի կողմից: Բանն այն է, որ Բալասանյանը, դառնալով ԱԽ քարտուղար, ակնհայտ ուժեղացրեց Բակո Սահակյանի իշխանությունը` մի կողմից զսպելով ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հավակնությունները, մյուս կողմից փակելով ԼՂՀ նախագահի պաշտոնին Արկադի Ղուկասյանի վեդադարձի ճանապարհը:

Գեներալ Բալասանյանը համարում է, որ 2020-ին Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի վարձահատույց լինելու ժամանակն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20