Կալիֆոռնիայի բնակիչ Արամազդ Անդրեասյանը, որին մեղադրում են նրա 5-ամյա որդու սպանության մեջ, Լոս Անջելես է արտահանձնվելու հունիսի 30-ին։ Այս մասին հայտնել են շերիֆի գրասենյակից։

Ինչ վերաբերում է հանցագործության դրդապատճառին, ապա քննիչները համարում են, որ դա կապակցված է եղել ապահարզանին վերաբերող գժտությունների ու երեխայի խնամակալության համար երեխայի ծնողների միջև սկսված պայքարի հետ: Այս մասին հայտնում է NBC Los Angeles-ը։

Քննիչների խոսքով՝ ծնողների ապահարզանը դիտարկվում է որպես հետաքննության մի մաս։

Ըստ այն փաստաթղթերի, որոնք ներկայացվել են դատարանում, տղայի հայրը պնդել է, որ տղան սեռական ոտնձգությունների է ենթարկվել իր նախկին կնոջ նոր բոյֆրենդի որդու կողմից։

Հետաքննությանը ներգրավվել է Լոս Անջելեսի երեխաների գործերով դեպարտամենտը, սակայն որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Փաստաթղթերում նշվում է, որ ոստիկանությունը համարում է, որ չի եղել ոչ բոյֆրենդ, ոչ էլ առավել ևս բոյֆրենդի որդի։

Հիշեցնենք, որ Անա Էստվեզը հայտնել էր իր որդու՝ Արամազդի անհետացման մասին ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Հարավային Պասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը հայտնաբերվել է անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։

Երկու օր ոստիկանները որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։

Ավելի վաղ հայտնել էին, որ Արամազդ Անդրեասյան ավագը մտադիր էր ԱՄՆ-ից մեկնել մի երկիր, որտեղից նրան չէին կարողանա արտահանձնել։ Նա փորձել է նաև ինքնասպան լինել։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.