2017-ի առաջին կիսամյակում որքան մարդ է Հայաստանից հեռացել

- in Սոցիալական
171
Zvartnoc odanavakayan

Հայաստանում բնակչության թիվը շարունակում է նվազել: Մշտական բնակչության թվաքականը հուլիսի մեկի դրությամբ կազմել է 2 979 900, որը հունվարի համեմատ 6200-ով նվազել է:

Այս մասին յսօր հրավիրված ասուլիսին ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշները՝ ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ըստ նրա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 15 200-ով:

Ըստ նրա՝ միգրացիայի մնացորդը կազմել է 8 700 մարդ, այսինքն՝ այսքան քաղաքացիներ առաջին կիսամյակում ՀՀ-ից մեկնել և չեն վերադարձել: Նրանցից 1440-ը հաշվառումից դուրս են եկել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20