Θ Հաղարծինի մշակութային շաբաթվա մեկ օրը

Haghatsin vanq ekexeci antar

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի մարզի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալուստանյանի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին Հաղարծինի վանական համալիրում անցկացվում է մշակութային շաբաթ:

Այն Հաղարծինի վանքերում է մեկտեղել Տավուշի մարզի երիտասարդությանն ու պատանիներին, որտեղ մշակութային ձեռնարկներ են տեղի ունենում, որոնց մասին մեր տեսահարցազրույցում մանրամասնում է Բագրատ Եպիսկոպոս Գալուստանյանը: Նրա հետ զրուցում ենք նաև Պահապան հիմնադրամի ու մարզում հոգևոր – աշխարհիկ կյանքի մասին.

Մշակութային շաբաթվա երրորդ օրը Հաղարծին վանական համալիրում իրենց ելույթներով հանդես եկան Հայաստանի փոքրիկ երգիչներն ու Տավուշի փոքրիկ երգիչները, նրանց համերգները եզրափակվեցին բակում մեր ավանդական քոչարիով:

Հայաստանի փոքրիկ երգիչներին դիմավորեց Հաղարծին վանական համալիրի գիտակն ու ներկայացրեց տեղանքի պատմությունը.

Հաղարծինի մշակութային շաբաթվա կամավորները հիմնականում մարզի երիտասարդ – պատանեկությունն էր, ովքեր սիրով էին դիմավորում յուրաքանչյուր այցելուի, իսկ իրենց հերթափոխներից առաջ խմբվում ու այսպիսի հետաքրքիր երգ երգում.

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20