ԱՄՆ-ում 2 իրանցիների մեղադրել են կիբերհարձակումների և խարդախության համար

- in Հասարակություն
mard

ԱՄՆ իշխանությունները բազմաթիվ կիբերհարձակումների և խարդախության համար հեռակա կարգով մեղադրանք են առաջադրել Իրանի 2 քաղաքացիների՝ Արաշ Ամիրի Աբեդինին և Դանիալա Ջելուդարին: Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը տարածել է Հարավային Կարոլինայի դատախազությունը:

ԱՄՆ իշխանությունները համարում են, որ իրանցիները 2007 թվականի հոկտեմբերից մինչև ընթացիկ տարվա սկիզբը պարբերաբար գողացել են ամերիկացի և այլ պետությունների քաղաքացիների վարկային քարտերի մասին տեղեկատվություն:

Մասնավորապես, 2012 թվականին իբր իրանցիներին հաջողվել է ստանալ տեղեկություններ, ինչը հեշտացրել է նրանց հասանելիությունը մոտ 30 հազար մարդու բանկային հաշիվներին: Դատախազության տվյալներով՝ այժմ Աբեդինն ու Ջելուդարը գտնվում են Իրանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20