Ես իմ խաղադրույքը կատարում եմ Մխիթարյանի վրա. Զլատան Իբրահիմովիչ

- in Հասարակություն
118
Henrikh Mkhitaryan

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ մենկարկած մրցաշրջանը յուրահատուկ է լինելու Հայաստնի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:

«Կարծում եմ, որ այս մրցաշրջանը կլինի Մխիթարյանի մրցաշրջանը, քանի որ ֆանտաստիկ խաղ է ցուցադրում: Կարծում եմ՝ 2017-2018 թթ. մրցաշրջանում Մխիթարյանն առանցքային դեր կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հաջողությունների վրա: Մարդիկ թերահավատորեն են մոտենում Հենրիխին, քանի որ նա այքան էլ հայտնի չէ ինչպես մյուս ֆուտբոլային աստղերը: Գուցե պատճառն այն է, որ նա ծնունդով փոքր երկրից է: Մխիթարյանն այս տարի արժանի է ստանալ իր կատարած աշխատանքին համապատասխան հոնորար: Նա այս տարի ցույց կտա այն որակի ֆուտբոլը, որին ընդունակ է: Ես իմ խաղադրույքը կատարում եմ Մխիթարյանի վրա»,- ասել է Իբրահիմովիչը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20