Երևան-Օրենբուրգ ավտոբուսը փչացել է Վոլգոգրադում, ուղևորները գիշերել են կանգառում

- in Սոցիալական
avtobus

Երևան-Օրենբուրգ երթուղին իրականացնող ավտոբուսը փչացել է Վոլգոգրադում և չի կարողացել ուղևորներին հասցնել նշանակետ։

Սկզբում ավտոբուսը կանգ է առել, որպեսզի իրականացվի անիվների փոխման աշխատանք, սակայն ստուգման ընթացքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցը շտապ վերանորոգման կարք ունի, ինչի հետևանքով ուղևորները ստիպված են եղել ողջ գիշերն անցկացնել «Բամբուկովայա» կանգառում։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

Օգոստոսի 7-ի առավոտյան ուղևորներին ու վարորդին օգնության են եկել հայ համայնքի ներկայացուցիչները։

««Նոնա տուրին» կամ «Ֆենիքս Տրանսին» պատկանող ավտոբուսի վերանորոգման ընթացքում մասնագետները նշել են, որ այդպիսի տրանսպորտային միջոցով չի կարելի տեղափոխել մարդկանց»,- Facebook-ի իր էջում գրել է Վոլգոգրադի «Լուսավորիչ» թերթի խմբագիր Գայանե Քոչարյանը:

Նա նշել է, բոլոր 60 ուղևորներն ինքնուրույն են հասել նշանակետ: Նրանք վճարված տոմսերի գումարները հետ չեն ստացել, քանի որ տրանսպորտային ընկերությունները կապի դուրս չեն եկել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20