Ընտանեկան բռնության հերթական դեպքերն են արձանագրվել

- in Սոցիալական
cec

56-ամյա որդին Արարատի մարզում ողջ գիշեր խմած վիճաբանել ու ծեծել է 82-ամյա մորը: Հարևանի փոխանցմամբ, դա առաջին դեպքը չէ:

Մասնավորապես, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, որդին իրենց տանն անհիմն վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել թոշակառու մորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա առավոտյան որդին սոցիալական ծանր պայմաններից ելնելով, իրենց տան բակում ինքնասպանություն գործելու նպատակով, շեղբով կտրել է ձախ դաստակի երակները և «ձախ նախաբազկի կտրած վերքեր թվով 3» ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց:

Ընտանեկան բռնության հերթական դեպքն է արձանագրվել Արագածոտնի մարզում՝ մայր ու որդի ծեծել են իրար, փոխադարձաբար վնասվածքներ պատճառելով միմյանց:

Այսպես, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, գիշերը կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 32-ամյա որդին բռունցքներով ու գոտիով ծեծի է ենթարկել 66-ամյա մորը՝ պատճառելով վնասվածքներ, իսկ վերջինս էլ մանրահատակով ծեծի է ենթարկել որդուն՝ պատճառելով վնասվածք:

Գոտիով ու մանրահատակով ծեծկռտուքի հետևանքով երկուսն էլ բուժօգնության են դիմել մայրը՝ «Ծղիկ ոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի և դեմքի շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ և որդին՝ «Ճաճանչդաստակային հոդի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20