Իմ պաշտպաններին միտումնավոր թույլ չեք տալիս ներս մտնել

- in Իրավունք
JIRAYR SEFILYAN

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կարդաց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանի նամակը, որտեղ փաստաբանը նշել էր, որ չի կարող ներկայանալ այսօրվա նիստին, քանի որ այլ գործերով դատական նիստի է մասնակցում։

Նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը այսօր փորձեց հանրային պաշտպան ներգրավել, Ժիրայր Սեֆիլյանը կտրուկ հրաժարվեց՝ հայտարարելով, որ դատավորը միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը, ստեղծում է մի միջավայր, որ պաշտպանները չկարողանան մասնակցել նիստին։

«Դուք նրանց միտումնավոր թույլ չեք տալիս գտնվել այստեղ», – ասաց Սեֆիլյանը։ Նրան կրկին հեռացրեցին նիստերի դահլիճից։

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով դատական նիստի մեկնարկին կրկին փաստաբանները խուզարկվում էին:

Դատական նիստի մեկնարկին դատավորը նկատեց, որ Նինա Կարապետյանցը, ով հանդիսանում է ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպանը, նստած է քաղաքացիներին հատկացված վայրում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20