Լեհաստանը ողջունում է ԱՄՆ նոր պատժամիջոցները ընդդեմ Ռուսաստանի

- in Միջազգային
90
Russia

Լեհաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օրինագծի ստորագրումը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին և համարում, որ այդ որոշումը համապատասխանում է Վարշավայի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ռազմավարական շահերին:

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երեկ՝ օգոստոսի 2-ին, Լեհաստանի ԱԳՆ-ի կայքում:

«Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի դեմ ագրեսիայի սկզբից ի վեր ԱՄՆ նախագահի հրամանագրերով սահմանվել են սահմանափակումներ ընդդեմ Ռուսաստանի: Այն փաստը, որ այժմ պատժամիջոցները ձևակերպվել են օրինագծի տեսքով, որին աջակցել է Կոնգրեսի ճնշող մեծամասնությունը, հույս է ներշնչում, որ դրանք ավելի արդյունավետ կլինեն»,- նշել են գերատեսչությունում:

Հիշեցնենք. Դոնալդ Թրամփը երեկ ստորագրել է հակառուսական նոր պատժամիջոցների մասին օրենքը, ինչն ամերիկյան Սենատն ընդունել էր հուլիսի 27-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20