Լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը

- in Սոցիալական
48
erexa

Ծնվել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը՝ 3 կգ 570 գր քաշով և 50 սմ հասակով՝ Արթուր Քաջիկի Սիմոնյանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազատի և փոքրիկի քույրը՝ Ջեմմա Սիմոնյանը, ում ծննդյան օրն է ծնվել Արթուրը։

«Մայրս ու փոքրիկը իրենց լավ են զգում և այս պահին գտնվում են շատ լավ վիճակում։ Փոքրիկին դեռ չեմ տեսել, բայց անչափ ուրախ եմ ու հուզված, որ իմ ծննդյան օրն է ծնվել։ Այդ օրը նրա ծնունդն ամենամեծ ու լուսավոր նվերն է ինձ համար»,- ընդգծեց Ջեմման։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել օգոստոսի 6-ին ժամը 22:45 «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Ազատ Սիմոնյանը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր։ Ազատն Արցախի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդի հարձակման առաջին օրվանից անհետ կորած, ապրիլի 10-ին զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնված 18 զոհերից մեկն է։

«Արմենպրես»-ի և ՄԻՏՔ.am-ի անձնակազմը փոքրիկին և մայրիկին մաղթում է առողջություն, իսկ Արթուրին նաև անհոգ մանկություն։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20