ՀՀ և ՌԴ-ի քաղաքացիներին ձերբակալել են Մոլդովայի սահմանը լողալով հատելու փորձի համար

- in Իրավունք
dzerbakalutyun

Հայաստանից և Ռուսաստանից երկու տղամարդիկ փորձել են ապօրինաբար հատել Մոլդովայի սահմանը։

«Մոլդովացի սահմանապահները Պրուտ գետի ջրերում հայտնաբերել ու ձերբակալել են Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր փորձել են հատել հանրապետության պետական սահմանը։ Արգելված սահմանային գոտում իրենց գտնվելու պատճառը 29-ամյա հայն ու 49-ամյա ռուսը չեն անվանել»,-գրում է Bloknot Moldova պարբերականը՝ հղում անելով հանրապետության սահմանային ծառայությանը։

Նրանց 72 ժամով կալանավորել են մինչև հանգամանքների պարզաբանում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20