Ղահրամանյանը դրական է գնահատել ԱՆ ՊՊԾ Արմավիրի մարզային բաժնի աշխատանքները

- in Պաշտոնական
Ashot Ghahramanyan

Արմավիրի մարզպետարանի աջակցությունը ՀՀ ԱՆ ՊՊԾ Արմավիրի մարզային բաժնի խնդիրների լուծման գործընթացին

Ս/թ օգոստոսի 9-ին Արմավիրի մարզպետ, գեներալ-մայոր Աշոտ Սարգսի Ղահրմանյանի հյուրերն էին ՀՀ ԱՆ ՊՊԾ Արմավիրի մարզային բաժնի պետ Կարեն Ստեփանյանը և գլխավոր մասնագետ Նորայր Ղարիբյանը:

Պարոն Ղահրամանյանը ջերմ ընղունելության արժանացրեց բաժնի աշխատակիցներին: ՀՀ ՊՊԾ Արմավիրի մարզային բաժնի պետ Կարեն Ստեփանյանը մարզպետին ներկայացրեց պրոբացիայի պետական ծառայության նպատակները, խնդիրները, գործառույթների կազմակերպման հիմունքները, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու,պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանների ի կատար ածման,պատժի կրումը հետաձգված շահառուների նկատմամբ վերահսկողության իրականացման գործառույթները ,անչափահաս շահառուների հետ տարվող աշխատանքները, շահառուների վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումները:

Պարոն մարզպետին զեկուցվեց նաև, որ հաշվետու ժամանակահատվածում պրոբացիայի պետական ծառայության գործունեության առանձնահատկությունների և ծառայության գործառույթների իրականացման հարցերով անցկացվել է թվով 9 թեմատիկ սեմինար- քննարկումներ:

Մարզային բաժնում հաշվառված շահառուների մասնակցությամբ անց է կացվել մշակութային, սպորտային,վարքաբանական 10 միջոցառումներ: ՀՀ ՊՊԾ Արմավիրի մարզային բաժնի կողմից անց է կացվել թվով 14 աշխատանքային հանդիպումներ մարզի պետական-քաղաքական զործիչների, մարզային կառույցների ղեկավարների, քաղաքացիական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի հետ: Կազմակերպվել են քննարկումներ Արմավիրի մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Դոլինյանի, Արմավիրի մարզից ընտրված պատգամավորներ՛ զեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և զեներալ-մայոր Սեյրան Սարոյանի, ինչպես նաև պատգամավոր Նահապետ Գևորզյանի հետ:

Աշխատանքային քննարկուներ են տեղի ունեցել մարզի ընղհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի և մարզի մի շարք դատավորների հետ:

Զեկուցվեց նաև, որ դատարան է ներկայացվել 105 միջնորդագրեր տարբեր հիմքերով և պահանջներով: Աշխատանքային հանդիպումներ են եղել մարզի ԵԿՄ-ի ղեկավարության և զինկոմիսարների հետ:

Աշխատանքային խորհրդատվական միջոցառումներ են անցկացվել <Արմավիր> ՔԿՀ-ում պատիժը կրող մարզային բաժնում հաշվառված 34 դատապարտյալների /շահառուների/ մասնակցությամբ:

Աշխատանքային հանդիպումներ են կայացել էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի,Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի և Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի և մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Զեկուցվեց նաև ,որ մարզային բաժնի աշխատանքներում իրենց ուրույն դերն ունեն Գերաշնոր Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանի կարգադրությամբ Տեր Տաճատ քահանա Ինջիգոզյանը և Տեր Արտակ Սիմոնյանը.որոնք ակտիվ մասնակցել են շահառուների հոգևոր-կրոնական դաստիարակությանը և վերասոցիալականացմանը:

Հաշվետու ժամանակահատվածում տուգանք պատժատեսակի դատապարտված շահառուների նկատմամբ միջնորդություններ են ներկայացվել շուրջ 29 միլիոն դրամի չափով՝ տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ:

Զեկուցվեց նաև, որ միևնույն ժամանակ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 10 միլիոն դրամ, ինչպես նաև,որ առաջին անգամ ՀՀ ԱՆ ՊՊԾ Արմավիրի մարզային բաժնի կողմից թվով 19 շահառուների նկատմամբ անցկացվել է վերջիններիս ռիսկերի և կարիքների գնահատում և նվազեցվել նրանց տարածքային մարմին ներկայանալու քանակը: Պարոն մարզպետին զեկուցվեց,որ ԱՆ ՊՊԾ Արմավիրի մարզային բաժինը որդեգրել է թափանցիկ աշխատաոճ և այդ նպատակով ստեղծել և վարում է ֆեյսբուքյան էջ,որտեղ մշտապես արտացոլվում է մարզային բաժնի կատարված աշխատանքները և տրվում է արդարադատության համակարգում տեղի ունեցող իրադարձությունների տեղեկատվությունը:

Պարոն Ղահրամանյանը, դրական գնահատելով ԱՆ ՊՊԾ Արմավիրի մարզային բաժնի աշխատանքները, առանձնակի ուշադրության արժանացրեց և կարևորեց շահառուների կողմից հանրային աշխատանքների հնարավոր դերը Արմավիրի մարզի կարիքների, մարզում նախատեսվող աղբամշակման գործարանի կառուցման գործընթացում և այլ նախագծերում’ ՊՊԾ Արմավիրի մարզային բաժնում հաշվառված շահառուների լիարժեք մասնակցությունը մարզի հասարակական կյանքում, նրանց զբաղվածության ապահովումը:

Գեներալ Ղահրամանյանը հայտնեց նաև մարզպետարանի պատրաստակամությունը և օժանդակությունը նորաստեղծ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Արմավիրի մարզային բաժնի կողմից պետական նպատակների իրականացման և խնդիրների լուծման հարցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20