Միջադեպ «Սասնա ծռերի» գործով նիստին. ոստիկանները հրելով հեռացրին Հովհաննես Հարությունյանին

- in Իրավունք
122
Sasna Crer 3

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով դատական նիստին այսօր միջադեպ է գրանցվել:

Պաշտպանները միջնորդեցին նիստերի դահլիճ բերել իրենց պաշտպանյալներին, քանի որ նրանց բացակայությամբ չեն կարող իրականացնել իրենց պարտականությունները: Երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց այդ միջնորդությունը, ամբաստանյալներից Արամ Մանուկյանը հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, որից անմիջապես հետո դատավորը դատական սանկցիա կիրառեց նրա նկատմամբ և նույնպես հեռացրեց նիստերի դահլիճից: Այնուհետև հայտարարությամբ հանդես գալու փորձ կատարեց ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը: Նրան նույնպես դատարանը հեռացրեց նիստերի դահլիճից՝ պատճառաբանելով, թե անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ:

Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն արգելեց իր պաշտպանյալին հեռանալ դահլիճից՝ նշելով, որ այդ որոշումն օրինական չէ: Այդ ընթացքում, սակայն, ոստիկանները հրելով հեռացրին Հովհաննես Հարությունյանին:

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով անջատված մասով 18 անձի վերաբերյալ դատական նիստում փաստաբանները հորդորեցին պրոֆեսիոնալ գտնվել և առանց փաստաբանների ու նրանց պաշտպանների նիստը չշարունակել:

Փաստաբան Հրանտ Գևորգյանը դիմելով դատավոր Արտուշ Գաբրիելյանին նշեց. «Դուք այսօր այնքան սանկցիա եք կիրառել, որ ծիծաղելի վիճակում եք հայտնվել: Նիստը փակի, թող գնա, մենք էլ հաջորդ նիստին գանք, քննարկենք միջնորդությունները»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20