Մոսկվայում Հայաստանի քաղաքացու են դանակահարել

- in Իրավունք
danakaharutyun

Մոսկվայի հյուսիս-արևմուտքոմ անհայտ անձը դանակով վիրավորել է Հայաստանի քաղաքացու։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին, «Օտկրիտիե Արենա» մարզադաշտի մոտ։

«Տուժածի և անհայտ անձի միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ, որի ընթացքում վերջինս ծեծի է ենթարկել Հայաստանի քաղաքացուն, դանակով հարվածել նրա որովայնին, որից հետո թաքնվել դեպքի վայրից»,-գրում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով մայրաքաղաքի իրավապահ մարմինների իր աղբյուրին։

Հայաստանի 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը։ Տուժածի մոտ հայտնաբերվել է նաև գլխի վնասվածք։

Հանցագործը հետախուզվում է, հարուցվել է քրեական գործ առողջությանը միտումնավոր ծանր վնաս պատճառելու հոդվածով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20