Ով ով է այս միջադեպում. Աղջիկը՝ թմրամոլ, տղան ԱՄՆ-ում սպանության մեղադրանքով դատապարտված է եղել. ուշագրավ մանրամասներ

- in Իրավունք
axjik

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին բիլիարդանոցում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած 1986 թվականի տղան, պարզվում է, ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ դատապարտված է եղել սպանության մեղադրանքով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տղան վերջերս է ԱՄՆ-ից արտաքսվել Հայաստան:

Մեզ հայտնի է դարձել, որ նա և աղջիկը ծանոթներ են եղել, և 2 ամիս բնակվել են միասին:

Սակայն նրանց երկուսին ամենայն հավանականությամբ միասին կապել է թմրամոլությունը, տղան թմրամոլ է եղել, իսկ աղջիկն էլ, մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, նույնիսկ դատապարտվել է 2016թ. նոյեմբերին:

Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ 24-ամյա աղջիկը մեկ այլ երիտասարդից տեղեկացել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու մտադրության մասին և նրան նախապես խոստացել է ձեռք բերել թմրամիջոց:

Դատական ակտի համաձայն՝ աղջիկը դատապարվել է 2,5 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։

Բացի այդ, աղջկա նկատմամբ՝ պատժի կատարման հետ միացված, արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմինների հաստատությունում նշանակվել է հարկադիր բուժում թմրամոլությունից։

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ երեկ «Weekend» բիլիարդ ակումբում պատան վերցված 24 տարեկան աղջիկը թմրանույթ օգտագործելու մեղադրանքով դատապարտված է եղել:

Եւ այսպես՝ Կ. Չ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում, ինչպես իրացնելու, այնպես էլ իր գործածման նպատակով ապօրինի ձեռք բերած «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից 2012թ. օգոստոս ամսին: Քննությամբ չպարզված օրը՝ Երևանի «Բանջարանոց» կոչվող թաղամասի իր կողմից վարձակալած բնակարանում վերջինս իր մտերիմին հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է թմրամիջոց: Հյուրասիրվողը հենց պատանդ վերցված աղջիկն է եղել: Վերջինս նույն վայրում առանց բժշկի նշանակման գործածել է թմրամիջոցը` քթանցքներըքաշելու եղանակով:

Նույն գործով Ա. Վ.-ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիս ամսից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում, Զ. Մ.-ի կողմից յուրաքանչյուր անգամ զգալի չափերի` 0.004 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող կես դեղահաբ ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ, վերջինիցս վերցրել է 30 հազար ՀՀ դրամ գումար:

Զ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար, իր ծանոթ Ա. Վ.-ի օժանդակությամբ, մեկ չափաբաժին` կես դեղահաբը 30 հազար ՀՀ դրամով գնելու եղանակով քրեական գործով դեռևս չպարզված ոմն Գուգոյից 2013թ. մայիսի վերջից մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում  4 անգամով Երևանի Տ. Մեծի փողոցում` երկաթուղային կայանի մոտակայքում ապօրինի ձեռք է բերել «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որոնք գործածել է ներարկման միջոցով:

Պատանդ վերցված աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Գ. Ա.-ից տեղեկանալով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու մտադրությամն մասին, վերջինիս նախապես խոստացել է նրա համար ձեռք բերել թմրամիջոց, որից հետո` խոստումն ի կատար ածելու համար, առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերել:

Գործով իրեղեն ապացույցները

Թմրամիջոցները փաթեթավորված, կնքված 8 առանձին փաթեթներում, թիվ 14-1369 եզրակացությանը կից մեկ փաթեթ, Ա. Վ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերված փայտե վզնոց փայտե խաչով, մեկ բջջային հեռախոս և «Այֆոն» տեսակի պլանշետ` փաթեթավորված երկու փաթեթներում, «Վիկտորիա» հյուրանոցային համալիրի թիվ 13-րդ սենյակի զննությամբ վերցված երկու նոթատետրերը, մեկ տետրը, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը, կպչուն ժապավենը և «Մալբորո» տեսակի ծխախոտի տուփը` փաթեթավորված մեկ փաթեթում, Կ. Չ.-ի և Ա. Վ.-ի Խցերի հայտնաբերված 2 բջջային հեռախոս` փաթեթավորված մեկ փաթեթում:

Գործը Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սկսել է քննել 2014 թվականի սեպտեմբերից: Պատանդ վերցված աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 2013 թվականին հոկտեմբերի 13-ին վերջինս ձերբակալվել է, ապա հոկտեմբերի 15-ին ազատ արձակվել: 2014 թվականի օգոստոսի 8-ին նրա մեղադրանքը փոխվել է, նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով։ Դատաքննության ժամանակ պարզվել է, որ նույն աղջկան գործով անցնող Կ. Չ-ն եւս մեկ աղջկա հետ որոշել է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետություն իրացնելու նպատակով այնտեղից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու ու այն մաքսանենգ ճանապարհով ՀՀ բերելու շուրջ 2013թ. փետրվար ամսին նախնական հանցավոր համաձայնության է եկել իր ծանոթ ոմն Ռոբերտի հետ։ Կ. Չ-ն կանանց համար ձեռք է բերել Իրանի մուտքի վիզա եւ ստեղծել այլ պայմաններ: Մեղադրյալը գնացել է ԻԻՀ, սակայն այնտեղ թմրամիջոց չի գնել, նրան որևէ մեկը թմրամիջոց չի տվել, և որևէ թմրամիջոց նա չի բերել Հայաստան:

Պատանդ վերցված աղջիկը 2016 թվականի նոյեմբեր ամսին առաջին անգամ 21 տարեկան հասակում դատապարտվել է 2 տարի ազատազրկման, սակայն նշանակվել է 3 տարի փորձաշրջան: Նրա նկատմամբ նաեւ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմինների հաստատությունում նշանակել է հարկադիր բուժում թմրամոլությունից։

Գործող անցնողները բոլոր դատապարտվածները վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը դեռեւս շարունակվում է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20