Պատժամիջոցների խստացումը չի նշանակում պատերազմի հայտարարում

- in Միջազգային
64
Petdepartament

Ամերիկյան նոր օրենքը, որը նախատեսում է Մոսկվայի, Թեհրանի և Փխենյանի հանդեպ միակողմանի պատժամիջոցների խստացում, չի հանդիսանում Ռուսաստանի դեմ պատերազմի հայտարարում։ Նման վստահեցմամբ է հանդես եկել Պետդեպի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ։

«Որոշ երկրներից որոշ անձիք ասում են նման արմատական բաներ։ Դա պատերազմի հայտարարում չէ»,-ասել է ամերիկացի դիվանագետը։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ավելի վաղ հայտարարել էր, որ պատժամիջոցների մասին օրենքի ընդունմամբ ԱՄՆ-ը լիարժեք առևտրային պատերազմ է հայտարարել Ռուսաստանին՝ փոխանցում է TASS գործակալությունը։

ԱՄՆ-ը գնալով ավելի է գլորվում դեպի սառը պատերազմի ժամանակների «պարզունակ գաղափարական կնիքներ», որոնք լիովին կտրված են իրականությունից։ Այդ կերպ են ՌԴ ԱԳՆ-ում արձագանքել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարություններին, որոնք նա հնչեցրել է Պոդգորիցայում, օգոստոսի 2-ին։

Նշվում է, որ Փենսը «վախեցրել է արևմտաբալկանյան պետությունների առաջնորդներին առասպելական ռուսական սպառնալիքով՝ հասնելով տարածաշրջանում սահմանները բռնությամբ վերաձևելու փորձերում Ռուսաստանին ուղղված մեղադրանքների»։

Բալկանյան երկրներին «կամ Արևմուտքի, կամ Ռուսաստանի հետ» բացահայտ ապակառուցողական ընտրություն պարտադրելն անխուսափելիորեն կտանի եվրոպական մայրցամաքում լարվածության աճի, կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում և առանձին պետություններում՝ ընդգծել են ԱԳՆ-ում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20