Պենտագոնի ղեկավարը սպառնացել է Հյուսիսային Կորեային «ռեժիմի մահով ու ժողովրդի ոչնչացմամբ»

- in Միջազգային
125
Pentagon

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է հրաժարվի ինքնամեկուսացումից և թողնի միջուկային զենքի տնօրինելու ձգտումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի գործողությունները, որոնք կհանգեցնեն ռեժիմի ավարտին և նրա ժողովրդի ոչնչացման»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը։

Մետիսը նշել է, որ Հյուսիսային Կորեան կպարտվի սպառազինությունների մրցավազքում և իր իսկ կողմից հրահրվող ցանկացած հակամարտությունում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20