Ռուսաստանը ԴԱԻՇ-ից վտանգավոր է

- in Միջազգային
Russia

Ռուսաստանը հանդիսանում է ավելի մեծ սպառնալիք աշխարհի համար, քան ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը, քանի որ ունի ավելի հզոր սպառազինություն։

Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր, զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար Ջոն Մաքքեյնը The Arizona Republic-ի հետ հարցազրույցում։

«Այնպիսի ահաբեչական խմբերը, ինչպիսին ԴԱԻՇ-ն է, իրենից մշտական սպառնալիք է ներկայացնում, և նրանք կշարունակեն հարձակվել։ Սակայն նրանք չունեն ռազմական հզորություններ, տեխնոլոգիաներ և հավակնություններ՝ աջակցելու աշխարհին իշխելու իրենց ձգտմանը։ Ռուսաստանն ունի։ Ռուսաստանը չի հանդիսանում ազատ աշխարհի բարեկամ»,-ասել է Մաքքեյնը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հաստատել է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում և շարունակում է ճնշում գործադրել արևելաեվրոպական երկրների վրա։

Պենտագոնը թույլատրել է ավելի քան 130 ամերիկյան ռազմաբազաներին խոցել մասնավոր և կոմերցիոն դրոնները, եթե դրանք սպառանալիք ստեղծեն անվտանգության համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը։

Ամերիկացի պաշտոնյաները լրջորեն անհանգստացած են մասնավոր անօդաչուների թվի ավելացմամբ, որոնք կարող են վտանգ ներկայացնել՝ չափազանց մոտ գտնվելով ռազմաբազաներին և օդանավակայաններին։ Անվտանգության սպառնալիքի պատճառով այս տարվա ապրիլին արգելվել էին գրեթե բոլոր անօդաչու սարքերի թռիչքները ԱՄՆ-ի ավելի քան 133 ռազմական օբյեկտների գլխավերևում։

Պենտագոնը դիտարկում է պլանը, որը թույլ կտա ամերիկացի զինվորականներին ավիահարվածներ հասցնել Ֆիլիպինների տարածքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական շրջանակների երկու աղբյուրի։

Հարավարևելյան Ասիայի կղզի-պետության գրոհայինների դիրքերին հարվածելու լիազորությունները կարող են ստացվել արդեն երեքշաբթի՝ հավաքական ինքնապաշտպանության շրջանակում՝ նշում է հեռուստաալիքը։ Հավանաբար հարվածները կհասցվեն անօդաչուների կիրառմամբ։

Պլանի հաստատման դեպքում ԱՄՆ-ը կկարողանա մասնակցել տարածաշրջանի իր դաշնակիցների համար սպառնալիքի վերացմանը։ Ամերիկյան ավիացիայի հետ գործողությանը կմասնակցեն ֆիլիպինյան զորքերը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20