Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցային ռեժիմը չի կարող փոխվել առանց …

- in Միջազգային
119
us-russia

Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցային ռեժիմը չի կարող փոխվել առանց Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի կատարման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ճեպազրույցի ժամանակ՝ փոխանցում է Washington Examiner-ը։

«Մենք մշտապես խոսել ենք այն մասին, որ Մինսկի համաձայնագրերը պետք է կատարվեն, այլապես ոչինչ տեղի չի ունենա պատժամիջոցների հետ՝ կապված Ուկրաինայի հետ»,-ասել է Թիլերսոնը ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոոնում առաջին 6 ամսվա ավարտի առթիվ մամլո ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը հույս ունի որոշակի առաջընթացի հասնել և կսկսի Ուկրաինայում իրավիճակը մղել իրական հրադադարի ձեռքբերման ուղղությամբ։ «Ուկրաինայի արևելքում բռնության մակարդակն այս տարի պարզապես սոսկալի էր»,-ասել է Թիլերսոնը։

Պետքարտուղարը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ նախագահ Թրամփը հիացմունքի մեջ չեն հակառուսական պատժամիջոցների մասին նոր օրենքից։

Ամերիկյան վարչակազմը պահպանում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները նորմալացնելու տրամադրվածությունը. չնայած ԱՄՆ Կոնգրեսի որոշմանը՝ ակնկալվում են կառուցողական ընդառաջ քայլեր ռուսական կառավարության կողմից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հաստատել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիացած չեն Սենատի և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գործողություններից, որոնք անցյալ շաբաթ ընդունել են Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծ: Սպիտակ տունն արդեն ահազանգել է այդ փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին: Փաստաթուղթը մեծ աջակցություն է վայելում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների կողմից, ինչն ունակ է հաղթահարել նախագահական վետոն, եթե Թրամփը որոշի, այնուամենայնիվ, օգտվել այդ իրավունքից:

«Ոչ նախագահը (Դոնալդ Թրամփը), ոչ ես ուրախ չենք Կոնգրեսի գործողություններից՝ ուղղված այդ պատժամիջոցների մշակմանը: Մենք հստակորեն հասկացնել ենք տվել, որ, մեր կարծիքով, այդ գործողությունները չեն նպաստի մեր ջանքերին (ուղղված ռուս-ամերիկյան հարաբերությունների նորմալացմանը): Սակայն դա որոշվել է օրենսդիրների կողմից, և նրանք դա ընդունել են ձայների ճնշող մեծամասնությամբ: Նախագահն ընդունում է դա, և բոլոր նշանները վկայում են այն մասին, որ նա կստորագրի տվյալ օրինագիծը»,- ասել է Թիլերսոնը:

«Այնուհետև մենք պարզապես կաշխատենք Կոնգրեսի կազմած փաստաթղթի հետ: Սակայն մենք չենք կարող թույլ տալ մեզ շեղել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու փորձերի ուղուց»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

Միաժամանակ Թիլերսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով իրենք չափազանց հետևողական են՝ Մինսկի պայմանավորվածությունները պետք է իրագործվեն Ռուսաստանի կողմից, հակառակ դեպքում ոչինչ հնարավոր չի լինի անել պատժամիջոցային իրավիճակի հարցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20