Ռուսաստանում հայ գործարար է սպանվել

- in Իրավունք
Atrchanak

Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը օգոստոսի 29-ին սպանել է 36-ամյա հայ գործարար Կամո Հարությունյանին: 

Ըստ նախնական վարկածի` սպանության պատճառ է դարձել կոնֆլիկտը: Երբ գործարարը վերադարձել է տուն, շքամուտքի մոտ նրան սպասելիս է եղել անհայտ անձը:

Տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո անհայտ անձը ատրճանակով կրակել է Կ. Հարությունյանին և փախուստի դիմել: Հարուցվել է քրեական գործ:

Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքում սպանել են հայ ձեռնարկատեր Կամո Հարությունյանին։ Հայտնի է, որ սպանվածը կոնֆլիկտ է ունեցել մարդասպանի հետ։ Դեպքի այլ հանգամանքների մասին չի հաղորդվում։

Սպանությունը կատարվել է օգոստոսի 29-ի ուշ երեկոյան՝ տան մուտքի մոտ, որտեղ ապրել է 36-ամյա ձեռնարկատերը։

«Հնչել է ավելի քան 10 կրակոց, դրանցից 6-ը ուղղվել են գլխին, 2-ը՝ որովայնին»,-հայտնում է տեղի vestov.info առցանց պարբերականը։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով (սպանություն)։

Նշվում է, որ Հարությունյանը եղել է Մագնիտոգորսկի հայ համայնքի ղեկավարներից մեկը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20