Սթոլթենբերգը Մոսկվային պատասխանատու է համարում ՌԴ-Արևմուտք հարաբերությունների վատթարացման համար

- in Միջազգային
69
nato jens Stoltengerg

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների վատթարացման համար պատասխանատվությունը կրում է Մոսկվան։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել CNN հեռուստաալիքի եթերում։

Լրագրողը խնդրել է Սթոլթենբերգին մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով ավելի վաղ իր թվիթերյան էջում գրել էր, որ Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերությունները գտնվում են շատ վտանգավոր ցածր մակարդակի վրա և դրա համար պետք է «երաշխտապարտ լինել» ԱՄՆ Կոնգրեսին։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն անհամաձայնություն է արտահայտել Թրամփի դիրքորոշման հետ։ «Ես չեմ միջամտի ԱՄՆ-ի ներքին վեճերին, սակայն կարող եմ ասել, որ Ռուսաստանի հետ մեր ունեցած խնդիրների պատճառը հանդիսանում է նրա վարքը»,-ասել է Սթոլթենբերգը։ Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի նորմերի խախտման ու այլ երկրի մի հատվածի զավթման համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղարի խոսքով՝ Մոսկվան շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել, ապակայունացնում է արևելյան Ուկրաինան ռուսական ուժերի կիրառմամբ ու անջատողականներին աջակցելով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20