Սիրիայում Ռուսաստանի կորուստները կտրուկ աճել են

- in Միջազգային
139
siria

Սիրիայում ռուսական բանակը 2017 թվականին կրել է ավելի շատ կորուստ, քան անցած տարի։ Reuters գործակալությունը հիշեցնում է, որ ՊՆ-ն տարեսկզբից հայտնել է 10 ռուս զինվորականի մահվան մասին։

Reuters-ի հաշվարկներով՝ Սիրիայում 2017 թվականին զոհվել է առնվազն 40 ռուս զինվորական, իսկ դրան նախորդած 15 ամիսների՝ առնվազն 36։

Գործակալությունը, ներկայացնելով զոհերի մասին սեփական տվյալները, հղում է անում զոհերի հարազատներին, մտերիմներին ու տեղի պաշտոնյաներին, դեպքերի մեծ մասը հաստատվել է ավելի քան 1 մարդու կողմից։

Սիրիայում մարտնչող զինվորական ստորաբաժանումների հրամանատարները պահանջում են, որպեսզի սպանվածների ընտանիքները չհաստատեն նրանց մահը՝ հայտնում է գործակալությունը՝ հղում անելով զոհերի հարազատներին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20