Վարչապետի լեքսիկոնի պերճախոսությունը՝ Արմավիրի քաղաքապետի խեղճության, անօգնականության ֆոնին

- in Կեղտոտ լվացք
158
Karen Karapetyan

Արմավիրի մարզում անցկացված խորհրդակցության ժամանակ խիստ ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել Կարեն Կարապետյանի և Արմավիրի քաղաքապետի միջև: Ավելի շուտ` դա երկխոսություն չէ, այլ վարչապետի քրեական լեքսիկոնի պերճախոս ցուցադրությունն է Արմավիրի քաղաքապետի խեղճության, անօգնականության ֆոնին:

Կարեն Կարապետյանը բորբոքված դիմում է քաղաքապետին` հնարավորինս նվաստացնելով նրան: «Բա ես ումի՞ց հարցնեմ, 4-րդ զախոդից նոր օդից թիվ եք ասում», -ասել է վարչապետը: Այ, սա է «կրեատրիվ», «առաջադեմ» Կարեն Կարապետյանի իրական կերպարը, որը նրան նույն հարթության վրա է դնում «դոն պիպոների» և «ռոբսոնների» հետ, որոնց կեղտոտ փողերով Կարապետյանը խոստանում է խելքի բերել Հայաստանի տնտեսությունը:

Կարեն Կարապետյանը ռուս-հայկական քրեաօլիգարխիայի հավաքական կերպար է, որը խոնարհվում է ուժեղի առաջ և դառնում կատարյալ սանձարձակ, երբ դիմացինը ռանգով ցածր է:

Կարեն Կարապետյանը մինչև հիմա չի հասկացել, որ Հայաստանի համայնքապետերը ոչ թե աղբ հավաքելու, այլ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին «տոկոս խփելու» համար են: Գործարար ջիղ ու պարկեշտություն ունեցող ցանկացած մարդ պատվից ցածր, վիրավորական կհամարեր նման իշխանության ներսում աշխատելը, վարչապետի նման ամբարտավանություն հանդուրժելը: Եթե քաղաքապետը մի փոքր արժապապատվություն ունենար, ապա իր ընտրողների անունից համապատասխան տեղ կուղարկեր Սերժ Սարգսյանի մոտ «նոր ոգի» աշխատող մարդուն: Սակայն մեր իշխանության համակարգում արժանապատվությունն «արտաքսված» է` տեղը զիջելով կրիմինալին, բերպրեդելին, զոռբայությանը, ատորաքարշությանը:

Հետո զարմանում ենք, թե ինչու իրավական ընթացք չտրվեց ՍԱՍ-ի աղմկահարույց ձայնագրությանը: Մեր վարչապետը մարզային խորհրդակցությունները վարում է նույն քրեական լեքսիկոնով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20