2017 թ. սեպտեմբերի աստղագուշակ` կենդանակերպի բոլոր նշանների համար

- in Հասարակություն
505
horoskop
Խոյ. Սեպտեմբերին Խոյերն ամպերում են թռչելու: Ձեր համար սկսվում է ռոմանտիկ և երազկոտ ժամանակաշրջան: Դրա շնորհիվ ձեր երևակայությունը կսրվի: Ամսվա սկզբում մեծ է երկրորդ կեսին գտնելու հավանականությունը: Բացի այդ, Խոյերին բոլոր իրենց նախաձեռնություններում կաջակցեն ընտանիքի բոլոր անդամները:
Ցուլ. Սեպտեմբերին Ցուլերը շատ ժամանակ կտրամադրեն իրենց ընտանիքին: Հիանալի հարաբերություններ են սպասում զույգի հետ: Այս ամիս ձեզ ավելի շատ հանգիստ է պետք, այդ պատճառով մեծ հաջողություններ աշխատանքի վայրում մի սպասեք: Բացի այդ, Ցուլերը իրենց արտաքինով մեծ ուշադրություն կգրավեն և անասելի գեղեցիկ կլինեն:
Երկվորյակ. Երկվորյակների համար բարենպաստ ժամանակաշրջան է սկսում կարյերայի որորտում: Հեշտությամբ կապեր կհաստատվեն մարդկանց հետ: Երկվորյակների մոտ ձգտում կառաջանա դեպի նոր գիտելիքներ և զարգացում: Եթե դա գրագիտորեն օգտագործել, ապա կարելի է կարերայում նշանակալի աճ գրանցել:
Խեցգետին. Խեցգետինների մոտ ամեն ինչ այդքան էլ կատարյալ չի լինի զույգի հետ: Բացի այդ նրանց մոտ ցանկություն կհայտնվի ամեն ինչ վերցնել վերահսկողության տակ, ինչն այդքան էլ լավ չի լինի նրանց համար: Դուք լի եք լինելու էներգիայով և կեսնական ուժով: Դրա շնորհիվ կկարողանաք կյանքի որոշ բնագավառներում հաջողության հասնել:
Առյուծ. Ամբողջ սեպտեմբերին Առյուծները փայլելու են՝ իրենց վրա պահելով շրջապատի ուշադրությունը: Ձեր մեջ էներգիան եռալու է: Առյուծների մոտ շատ պլաններ են հայտնվելու, որոնց իրականացումը նրանք ամբողջությամբ իրենց ձեռքը կվերցնեն: Կգա մեկ օր, երբ դուք բավական անկեղծ կլինեք ինքներդ ձեր հանդեպ, ինչը կօգնի ձեզ լուծել շատ խնդիրներ:
Կույս. Կույսերը փոքր-ինչ ծույլ ամիս կունենան: Դուք ցանկանում եք ամբողջ ամիս բազմոցին անցկացնել հեռուստացույցի դիմաց, այդ պատճառով հաջողություններ աշխատանքում ակնկալել պետք չէ: Չնայած դրան, դուք հաճախ կշփվեք ընկերների հետ: Նրանք ձեր հետ կկիսվեն իրենց գաղտնիքներով և օգնություն կխնդրեն:
Կշեռք. Շփման առումով սեպտեմբերը հաջող է Կշեռքների համար: Դուք մշտապես փնտրելու եք աղմկոտ ընկերակցություն: Սակայն մեծ թվով նոր ծանոթությունների ձեռք բերման հետ մեկտեղ այս ամիս կամրապնդվեն ձեր հարաբերությունները հին ընկերների հետ: Կգա ժամանակը, երբ դուք կցանկանաք ընկնել հիշողությունների գիրկը և հիշել անցյալը:
Կարիճ. Կարիճների մոտ սեպտեմբերին խնդիրներ կառաջանան անձնական կյանքում: Ձեր զույգը ձեզ խանդելու է: Միաժամանակ Կարիճներն իրենց միշտ վստահ են զգալու: Այդ վստահությունը կօգնի որոշ նոր օգտակար ծանոթություններ ձեռք բերել և առաջ գնալ կարիերայի աստիճանով:
Աղեղնավոր. Բոլորը ուշադրությամբ լսելու են այն, ինչ ասում են Աղեղնավորները սեպտեմբերին: Շատերը անխոս ընդունելու են ձեր խորհուրդները և ամբողջությամբ հաշվի առնելու այն: Դուք շատ առիթներ եք ունենալու հպարտանալու ձեր ընտանիքի համար և մասնավորապես երեխաների:
Այծեղջյուր. Այծեղջյուրներին լարված ամիս է սպասվում: Հանգստություն է պարգևելու շփումը մոտիկ մարդկանց հետ, ովքեր ամբողջությամբ ձեզ աջակցելու և օգնելու են: Աշխատավայրում տիրելու է փոքր-ինչ լարված մթնոլորտ: Ամենայն հավանականությամբ ձեր վրա լրացուցիչ պատասխանատվություն է դրվելու:
Ջրհոս. Ջրհոսների համառությունը սեպտեմբերին կարող է նրանց դեմ խաղալ: Այդ հողի վրա կոնֆլիկտներ են առաջանալու, մասնավորապես ղեկավարության հետ: Ամսվա կեսին դուք ամբողջությամբ կտրվեք ստեղծագործելուն և, միգուցե, ձեր զբաղմունքը վերածեք աշխատանքի:
Ձկներ. Սեպտեմբերին Ձկները զարմանալիորեն լցված են լինելու էներգիայով: Ձեր աշխատասիրությունը կապշեցնի շրջապատին: Դուք կհասցնեք գերակատարել նորման և աշխատավայրում, և տանը: Փորձեք ավելի ուշադիր հետևել ձեր առողջությանը:
Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20