Աբրահամյանների և Գրիգորյանի ԱԳԼՃԿ-ները տուգանվել են, Ծառուկյանինը՝ չի էլ ստուգվել. armtimes.com

- in Մամուլ
311
Gagik Hovik

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգումներ է իրականացրել թվով 45 գազալցակայանում և հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար 45 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է տուգանք:

ՀՀ ԱԻՆ hրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ բոլոր տնտեսվարողներին կարգադրագրեր են տրվել հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

«Արձանագրություններ են կազմվել և 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Բոլոր օբյեկտներում էլ տուգանքներ եղել են: Հիմնականում հակահրդեհային խախտումների համար է արվում»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը:

ԱԻՆ-ն պաշտոնյան նշեց, որ ստուգումների ընթացքում չի եղել այնպիսի գազալցակայան, որի գործունեությունը դադարեցվի: Հարցին՝ որտե՞ղ եք ստուգումներն իրականացրել, Սերգեյ Հայրապետյանն ասաց. «Հանրապետության տարբեր վայրերում, ոչ միայն մարզերում: Մենք կառավարության որոշմամբ հիմա միայն իրավունք ունենք ստուգել ԱԳԼՃԿ-ները, բայց այդ ԱԳԼՃԿ-ներն իրավունք չունենք միանգամից գնալ և բոլորը ստուգել: Օրենքով սահմանված կարգով մենք մեր կայքում տեղադրում ենք այն օբյեկտների ցանկը, որոնք պետք է ստուգենք»:

ԱԻՆ-ն պաշտոնյան նշեց, որ մինչև տարեվերջ նախապես պլանավորված բոլոր գազալցակայաններում ստուգումներն ավարտված կլինեն: Նախարարության պաշտպանական կայքում ներկայացված և 2017 թվականի ստուգման ենթակա օբյեկտների ցանկում, օրինակ, «Մուլտի լեոն» ընկերության գազալցակայաններ ներառված չէն: Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Նախարարության hրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետին խնդրեցինք թվել բոլոր այն 45 ընկերությունները, որտեղ արդեն ստուգումներ են իրականացվել և տուգանքներ նշանակվել:

Չզարմանաք, բայց այդ ընկերությունների կազմում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ կապված ընկերությունները: Նշանակված տուգանքների չափը տատանվել է 50 հազար դրամի սահմանում:

Ստորև ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնք կապված են նախկին և ներկա պաշտոնատար անձանց հետ:

«Մայ-արգ» ՍՊԸ: Այս ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին: Հիմնադիրներն են Նառա Մելքոնյանը և Արգամ Աբրահամյանը: Վերջինս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է: Արգամ Աբրահամյանն այս ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է: Այս գազալցակայանը գնվում է Արարատի մարզի Մրգավան գյուղում:

«ՀովանԼիան գրուպ» ՍՊԸ: Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի եւ Արմեն Պուրտոյանի կողմից: Այս ընկերության գազալցակայանը գտնվում է Արարատի մարզի Մխչյան գյուղի տարածքում: Մխչյան գյուղը Հովիկ Աբրահամյանի ծննդավայրն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20