Ահասարսուռ դեպք՝ Տավուշում. 32-ամյա կինը նորածնին նետել է զուգարանը

- in Սոցիալական
102
erexa

Տավուշի մարզում երկու  օր  առաջ սարսափելի դեպք է գրանցվել: 32-ամյա մայրը  լույս աշխարհ է բերել առողջ  երեխա ու նետել զուգարանը՝ սպանելով նրան:

Armtimes.com-ի աղբյուրը հայտնել է, որ  կինը ծննդաբերել է հղիության 8-րդ  ամսում՝ տան պատշգամբում, ու երեխային անմիջապես նետել է զուգարանի անցքը: Կնոջը դեպքից հետո տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով, 32-ամյա կինը ամուսնացած չի եղել,  հղիությունը  թաքցրել է բոլորից: Կնոջը հիվանդանոց ընդունելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բերդի բաժնի  աշխատակիցները:

Հայտնի է դարձել, որ կինն իրավապահներին հայտնել է, որ երեխան լույս աշխարհ է եկել առողջ, մայրն անգամ երեխայի ճիչն է լսել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20