Այսօր յուրաքանչյուր հայ հաստատակամ է իրականացնելու հետևողական քայլեր

- in Պաշտոնական
60
Hovik Abrahamyan

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Հայոց պետականության վերածննդի օրը՝ սեպտեմբերի 21-ը, տոնական օր է բոլորիս համար: Այն հայ ժողովրդի ամրակուռ ոգու և անկոտրում կամքի, մեր պայքարող ու սեփական իրավունքները հաստատող տեսակի վառ ապացույցն է:

Դարեր ի վեր ենթարկվելով բազում փորձությունների, հայ ժողովուրդը դիմագրավել է թշնամիների ոտնձգություններին, կրել ծանր զրկանքներ՝ պահպանելով ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն: Ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր երազանքն էլ ստիպել է կայացնել պատմական որոշում:

Այսօր յուրաքանչյուր հայ հաստատակամ է իրականացնելու հետևողական քայլեր՝ ուղղված մեր հայրենիքի հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարօրության ապահովմանը:

Վստահ եմ, որ համերաշխության շնորհիվ ազգովի հասնելու ենք մեր առջև դրված մեծ նպատակների իրականացմանը:

Կրկին շնորհավորում եմ՝ խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր ձեռքբերումներ մաղթելով համայն հայությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20