Անփութություն. տրոլեյբուսի վթարի պահին վարորդը ղեկին չի եղել

- in Սոցիալական
vtar

«Բելաջոյի» մոտ տրոյելբուսի վթարի ժամանակ վարորդը ղեկին չի եղել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Նրա խոսքով, ընթացքի ժամանակ տրոլեյբուսի պոզերը (շտանգաներ) պոկվել են, վարորդն իջել է, որ դրանք տեղը դնի ու այդ ժամանակ կարճ միացման նման մի բան է եղել, որ հնարավոր չի եղել պոզերը տեղաշարժել. «Մեքենան փորձել է մի քիչ առաջ տանի, որպեսզի պոկվի հաղորդալարից եւ կարողանա շարունակել իր աշխատանքը: Այդ ընթացքում, որպեսզի կարողանա մեքենան առաջ տանել, ձեռքի արգելակը, որ մինչ այդ կանգնացրած է եղել, ըստ իր վարկածի, իջեցրել է, որ կարողանա առաջ տալ: Էդ իջեցնելու պահին, քանի որ թեքության վրա է եղել, վարորդի անփութության պատճառով, մեքենան սկսել է շարժվել: Էլ վարորդը չի հասցրել նստի ղեկին, որ արգելակի»:

7 վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Երևանում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին. տրոլեյբուսը մինչ այդ բախվել է Nissan X-Trail մակնիշի 18 SO 836 պետհամարանիշով ավտոմեքենային: Նախնական տվյալներով՝ կա 7 տուժած: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբան: Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին. տրոլեյբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Թ. Ս.) բախվել է «(վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Գ.): Նախնական տվյալներով կա 7 տուժած:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20