Աշոտ Կարապետյանին հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին

- in Իրավունք
49
Andreas Ghukasyan

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը: 

Մինչ դատաքննության անցնելն Անդրիաս Ղուկասյանը միջնորդություն ներկայացրեց իր հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները ճանաչվեն որպես անթույլատրելի ապացույցներ, քանի որ դրանք շինծու են:

Նա հայտարարեց, որ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին:

Անդրիաս Ղուկասյանը միջնորդություն կատարեց, որում ասվում է՝ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ Անդրիաս Ղուկասյանի հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու մասին, ինչը դատարանը բավարարել է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20