Արոնյանը ի վերջո հաղթեց չինուհի գրոսմայստերին

- in Հասարակություն
236
chess shaxmat

Թբիլիսիում կայացավ Աշխարհի Գավաթի խաղարկության 2-րդ շրջանի թայ-բրեյքը, որում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 3-1 հաշվով առավելության հասավ Չինաստանը ներկայացնող աշխարհի ուժեղագույն կին շախմատիստուհի Հոու Յիֆանի նկատմամբ:

3-րդ շրջանում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Մատլակովը: Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի պարտիաները մեկնարկում են Երևանի ժամանակով 15:00-ին: Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20