Գեյերի հանդեպ հանդուրժողականություն՝ դպրոցում. Կիզակետում ՀՀԿ-ական պատգամավորն է

- in Մամուլ
270
Ruzanna Muradyan

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը հայտնվել է ուշագրավ պատմության կիզակետում. «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Ռուզաննա Մուրադյանն իրեն պատկանող հ/կ-ի միջոցով ձեռնարկ է տպագրել այն մասին, թե ինչպես դպրոցականները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Նա նախատեսել է ձեռնարկները բաշխել դպրոցներին, բայց գործընթացը կասեցվել է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ ՎՊ-ն սկսել է ուսումնասիրել կրթության եւ գիտության նախարարության ֆինանսական գործունեությունը, այդ ժամանակ բացահայտվել է, թե ինչ դրամաշնորհներ են տրվել կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավորի հ/կ-ին: Եվ, ընդհանրապես, նրա «Դպրոց-կենտրոններ միավորում» և «Կրթություն առանց սահմանի» հ/կ-ներն այս տարիներին ահռելի չափերի դրամաշնորհներ ու ֆինանսական աջակցություններ են ստացել ԿԳՆ-ից, նախագահի աշխատակազմից, երիտասարդական հիմնադրամից և այլն»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20