Գեներալ Քոչունցը 5 անշարժ գույք է հայտարարագրել

- in Մամուլ
281
Tun

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը թվով հինգ անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։

Քոչունցը հայտարարագրել է մեկ բնակարան, երեք հողամաս և մեկ այգետնակ։ Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ նա ունեցել է 2 միլիոն 500 հազար դրամ գումար, իսկ եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 240 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավարձից։

Նշենք, որ այս պաշտոնում Քոչունցը վերանշանակվել է։ Նա այս պաշտոնն է զբաղեցնում 2013թ.-ից, իսկ մինչ այդ էլ զբաղեցնում էր ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20