Գոռը միշտ ասում էր` հայ ոստիկանների կյանքին մեռնեմ ու իրենց ձեռքով էլ սպանվեց. պատանդառուի մայրը մանրամասներ է պատմում. ArmLur.am

- in Մամուլ
269
Brnutyun

Երևանում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի ծնողները Հայաստան են եկել դեպքի մասին իմանալուց անմիջապես հետո: 

ArmLur.am-ը զրուցել է Գոռ Հակոբյանի մոր` տիկին Հասմիկի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձել է որդու մասին տարբեր հրապարակումներին: «Միայն մի բան գիտեմ` իմ երեխան գնաց. ինչ էլ որ խոսենք,  իրան չենք փրկի: Չարախոսները սուտ բաներ են խոսում՝ առանց հասկանալու»,- նշեց նա:

Տիկին Հասմիկը ArmLur.am-ի հետ զրույցում չթաքցրեց, որ ԱՄՆ-ում իր տղան հայտնվել է տարբեր պատմությունների մեջ, թմրանյութեր է օգտագործել, սակայն ինքը մարդասպանության համար երբեք չի դատապարտվել: «Ինքը լավ սովորող է եղել ժամանակին, հետո ընկավ վատ շրջապատի մեջ, սկսեց անկարգություններ անել:  Բայց ինքն ընդհանրապես հայերին շատ ա օգնել, մեր հայ ազգին: Ով որ նեղության մեջ ա եղել, ինքը հասել է, օգնել է, հարցերն է լուծել: Տարբեր պատմությունների մեջ է նա եղել ու միշտ ուրիշների պատճառով, նպատակն էլ օգնելն է եղել: Ինքը հանցագործ նպատակներ չի ունեցել, որ գնա, փողը վերցնի, բերի, տուն սարքի»,- նշել է նա` հավելելով, որ Գոռը բանտում է եղել այլ հանցագործության համար, ոչ թե սպանության:

Գոռ Հակոբյանի մայրը պատմել է, որ տղան ԱՄՆ-ից Հայաստան է եկել մոտ վեց ամիս առաջ, երբ նրան արտաքսել են ԱՄՆ-ի բանտից: «Երբ ինքը եկավ, մենք մեկ ամիս հետո եկանք, որ իրան շոր բերենք, տեղավորենք: Ինքն ԱՄՆ-ում քոլեջ էր գնում, այստեղ պատրաստվում էր Ամերիկյան համալսարան դիմել, շատ էր սիրում սովորել»,- հավելեց մայրը:

Նա հերքել է, թե իր տղան թմրամիջոցների առուվաճառքով է զբաղվել: «Ինքն ամեն օր ինձանից փող էր խնդրում: Ես այդպես թմրանյութերի առուվաճառքով զբաղվող առաջին անգամ եմ տեսնում, որ ինքն իր ծնողներից էր փող խնդրում: Եթե նա զբաղվեր նման գործով, ապա պետք է լիներ միլիոնատեր, բայց ինքը մինչև վերջին րոպեն ինձանից փող էր ուզել, ու ես ամբողջ ինֆորմացիան ունեմ, թե որ օրը ինչքան փող եմ ուղարկել», – հավելել է նա:

Տիկին Հասմիկը նշել է, թե այս վեց ամիսների ընթացքում Գոռն ապրել է վարձակալած բնակարանում, չնայած այլ վայրում իրենք տուն ունեն, որը հիմա շինարարության մեջ է: «Ինքը երիտասարդ տղա էր, ասում էինք` լավ, թող Կենտրոնում ապրի, ինքը բանտում է եղել, թող ուրախ տեղերում ապրի: Ինքն աշխատում էր չշփվեր շատերի հետ, ասում էր՝ ինչքան քիչ մարդկանց հետ շփվեմ, ավելի քիչ խնդիրներ կունենամ: Ինքը հոգնել էր այդ ամենից և ուզում էր ուրիշ կյանքով ապրել», – հավելեց մայրը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20