Գորիսի քաղաքապետը հրաժարական է տվել. Նա լարված է և նյարդայնացած. Armtimes.com

- in Մամուլ
277
Bazkator

Armtimes.com-ին քիչ առաջ հայտնի է դարձել, որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ադունցն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ պաշտոնից հրաժարվում է սեփական դիմումի համաձայն:

«Առողջական խնդիրներ ունեմ, դրա համար ուզում եմ դուրս գալ»,- ասաց Վաչագան Ադունցը:

Տեղեկություններ են շրջանառվում, որ քաղաքապետի հրաժարականի պատճառը եղել է այն, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում լարվել է Վաչագան Ադունցի և Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարաբերությունները: Մասնավորապես, կայքերը գրեցին, որ ապրիլի 2-ին` ընտրությունների ժամանակ, երբ հայտնի գործարար Գագա Առուշանյանը որոշեց իր փողերի հաշվին «ձայներ խփել» ՀՀԿ-ի օգտին, հանրապետական մարզպետ Վահե Հակոբյանն էլ, ըստ լրատվամիջոցների` Առուշանյանին որպես շնորհակալություն խոստացել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20