Եզդիների համայնքում ում խոսքն է վճռորոշ. Ով կլինի վարչապետի եզդիների թեկնածուն

- in Մամուլ
267
Sezh Karen

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եզդի համայնքի ներսում քննարկվում է, որ վարչապետի իրենց ցանկալի թեկնածուն հենց Կարեն Կարապետյանն է, ում ցանկանում են այս պաշտոնում տեսնել նաև 2018-ի ապրիլից հետո:

Նախընտրական հանդիպումների ժամանակ, երբ վարչապետը Արագածոտնի մարզ էր մեկնել, նրան դիմավորողների մեջ մամուլը նկատել էր նաև քրեական հեղինակություն ազգությամբ եզդի Ջնդի Ամարյանին: Ըստ տարածված տեղեկությունների՝ նա տևական ժամանակ շատ լավ հարաբերությունների մեջ է Կարեն Կարապետյանի հետ:

Մինչդեռ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ համայնքում իր խոսքն է վճռորոշ: «Երբ ժամանակը գա՝ ես կոչ կանեմ, որ պարոն Սարգսյանն անցնի: Ճիշտ է, Ազգային ժողովն է ընտրելու, բայց մենք Սերժ Սարգսյանի կողքին ենք լինելու»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20