Երևանում 25-ամյա տղան 13-րդ հարկից ինքնասպան է եղել, հայտնաբերվել է երկտող

- in Սոցիալական
151
diak

Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 192 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 72-րդ բնակարանի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Ս.-ի դին, ով ինքնասպանություն է գործել՝ 13-րդ հարկից իրեն ցած նետելով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են երկտող, որտեղ նա գրել է, որ այդ ծայրահեղ քայլին է դիմել իր 80-ամյա Սարգիս պապու պատճառով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20