Ընտրություններին ընդառաջ՝ համայնքների ՀՀԿ-ական ղեկավարներն ընդհանուր հայտարարի չեն գալիս

- in Մամուլ
Yntrutyun

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 5–ին Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքում ընտրություն է տեղի ունենալու՝ համայնքի ղեկավար են ընտրելու: Մարմաշենի կազմի մեջ մտնող համայնքների գործող գյուղապետերից շատերը ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին։

Ըստ «Փաստ»-ի աղբյուրի, մարզի ՀՀԿ կառույցը հրավիրել է ՀՀԿ–ական համայնքի ղեկավարներին և առաջարկել, որպեսզի իրենք միասին համաձայնության գան, թե որ համայնքի ղեկավարին առաջադրի կուսակցությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տրված ժամանակը լրացել է, սակայն համայնքի ղեկավարները դեռ չեն եկել ընդհանուր հայտարարի: Այստեղ յուրաքանչյուր համայնքի գործող գյուղապետ իրեն է տեսնում թեկնածուի դերում։

Համայնքների խոշորացման ծրագրով պայմանավորված 2017 թվականի նոյեմբերի 5–ին հանրապետության 34 համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նոյեմբերի 5–ին Շիրակի մարզում համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է ձևավորել ևս երեք փունջ՝ Ախուրյան, Մարմաշեն և Անի:

Մարմաշենի փնջի մեջ միավորվել են 15 համայնք (Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Հացիկ, Վահրամաբերդ, Կարմրաքար, Կրաշեն, Հովունի, Մեծ Սարիար, Ջաջուռ, Ջաջուռավան, Քեթի, Փոքրաշեն, Շիրակ, Մարմաշեն)»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20