Թուրք ակտիվիստը գտնվում է ՀՀ ոստիկանների մոտ

- in Հասարակություն
266
Vostikan

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն կարևոր հաղորդագրություն ՀՀ ոստիկանության համար.

Հիմա Ձեր հսկողության տակ է գտնվում Թուրքիայի քաղաքացի, ծագումով ալևի Ռոբին Սալմին, որը Թուրքիայից փախել է Վրաստան, և այնտեղից եկել Հայաստան։ Մոտ յոթ օր գտնվել է Ազգային անվտանգության մարմինների հսկողության ներքո, ներկայումս մոտ քսանչորս ժամ գտնվում է Զվարթնոց օդանավակայանի տրանզիտ գոտում՝ ոստիկանության հսկողության ներքո։ Խոսում է թուրքերեն և անգլերեն լեզուներով։

Ռոբին Սալմին քաղաքական ակտիվիստ է և Թուրքիայից փախել է քաղաքական հետապնդումների պատճառով։ Եթե նրան վերադարձնեք Թուրքիա, ապա շատ մեծ վտանգների կարող է ենթարկվել՝ ազատազրկում, բռնություններ և այլն․․

ՀՀ Սահմանադրությամբ այլ երկրներում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձինք ունեն քաղաքական ապաստանի իրավունք և Ռոբին Սալմիին պետք է տրվի նման ապաստան։

Խնդրի մասին իրազեկել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։

Ահազանգել եմ ԱԱԾ և նրա սահմանապահ ծառայության հերթապահ մասեր»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20