Ի՞նչն է «Ներդրողների ակումբին» Արա Աբրահամյանի չմիանալու իրական պատճառը

- in Մամուլ
274
ara Abrahamyan

«Նախօրեին «Ժամանակ»-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ներդրողների ակումբին» չմիանալու պատճառների մասին սկզբում ասել է. «Այդ հարցը պետք է իրանց տաք՝ ինչի չհրավիրեցին», ապա շարունակել.

«Այդպիսի խնդիր չի առաջացել, որ հրավիրեն կամ չհրավիրեն: Դա կամավոր է, ով ցանկացել է՝ միացել է: Ես չեմ կարող բոլոր տեղերում մասնակցել, միանալ: Հազար գործ եմ անում: Ես իմ գործերն ունեմ, պարտադիր չէ, որ բոլորը միանան: Լավ կազմակերպություն է, ժամանակ է պետք, որ իրենք կարողանան իրենց մտքերն իրականացնել»:

Նշենք, սակայն, որ «Ներդրողների ակումբին» Աբրահամյանի չմիանալու իրական պատճառը Կարեն Կարապետյանի հետ լարված հարաբերություններն են»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20