Ինչքան է մարդու կյանքի առավելագույն տևողությունը

- in Հասարակություն
319
Dzerqer

Հոլանդացի գիտնականները սահմանել են մարդու կյանքի առավելագույն տևողությունը: Այս մասին հաղորդվում է Տիլբուրգսկի համալսարանի կայքում:

Մասնագետների կարծիքով՝ տղամարդիկ կարող են ապրել մինչև 114,1 տարի, իսկ կանայք՝ մինչև 115,7:

Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները՝ վերլուծելով Նիդեռլանդների ավելի քան 75 հազար բնակիչների կյանքի տևողությունը: Վերջիններս մահացել են վերջին 30 տարում՝ 94 տարեկանում:

Միաժամանակ նշվում է, որ 1986-2015 թվականներին մարդու կյանքի առավելագույն տևողությունը չի փոխվել: Այդ պատճառով գիտնականները ենթադրել են, որ հասել են մարդկային կյանքի սահմանին:

Կյանքի տևողությամբ ռեկորդակիր է ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որը մահացել է 122 տարեկան 164 օրական տարիքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20