Ինչ ուղերձ է հղում Սամվել Կարապետյանը Գագիկ Ծառուկյանին՝ ֆինանսավորելով Մոսկվայի «Արարատը»

- in Մամուլ
Samvel Karapetyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ մոսկվայաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դարձել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկը:

Ուշագրավ է, որ 2017թ. մայիսի սկզբին Կարապետյանն առանց որևէ հիմնավորման և պատճառի հրաժարական տվեց Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Շատերը դա պայմանավորեցին առհասարակ որևէ սպորտաձև չֆինանսավորելու Կարապետյանի կայացրած որոշմամբ:

Մոսկովյան «Արարատ»-ի դոնորներից մեկը դառնալու մեր մեծահարուստ հայրենակցի որոշումը խոսում է այն մասին, որ Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը լքելու որոշումն իրականում կապված է եղել Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ նրա ունեցած լարված հարաբերություններով: Սամվել Կարապետյանը մինչ օրս դեմ է հանդես գալիս Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշմանը:

Մոսկվայում «Արարատ»-ի ֆինանսավորողներից մեկը դառնալու որոշումն էլ, ըստ էության, ուղերձ է Ծառուկյանին և բոլոր նրանց, ովքեր կարծում էին, որ Սամվել Կարապետյանը հրաժարվում է որևէ սպորտաձև ֆինանսավորել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20