Իշխանությունները՝ ռեյտինգային ծուղակում. Որոշել են փոխել ԸՕ-ն

- in Մամուլ
298
Davit Harutyunyan

«Նախորդ խորհրդարանում տևական քննարկումներից հետո ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը չի բավարարում իշխանություններին, և, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել սահմանադրական այդ օրենքում փոփոխություններ կատարելուն:

Բանն այն է, որ ըստ գործող ԸՕ-ի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորը եթե վայր դնի մանդատը, նրա փոխարեն խորհրդարան պետք է գա հաջորդ՝ առավել շատ ձայներ ստացած թեկնածուն: Բայց այս դեպքում կարող է պատգամավորի մանդատ ստանան ձևական առաջադրվածները, որոնց թվում կան անգամ գյուղապետեր: Ու սա այնքան էլ ՀՀԿ սրտով չի լինի:

Եվ հիմա իշխանական կուլիսներում որոշվել է փոխել Ընտրական օրենսգիրքը և դրույթ սահմանել, ըստ որի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորի՝ մանդատը վայր դնելու դեպքում թափուր տեղը լրացվի համամասնական ընտրացուցակից: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են, որ այդ փոփոխություններն ազդեն այս խորհրդարանի վրա ևս, ուստի փորձելու են հարցն անցկացնել մինչև տարեվերջ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20