Իսպանական ԶԼՄ-ները մեղադրել են Կրեմլին երկիրը մասնատելու ցանկության համար

- in Մամուլ
Russia

El Confidencial իսպանական պարբերականը մեղադրել է Ռուսաստանին «Իսպանիան մասնատելու» ցանկության համար և փորձել կապեր գտնել Մոսկվայի և անկախության հանրաքվե անցկացնելու Կատալոնիայի մտադրության միջև՝ հայտնում է RIA Novosti-ն։

Հոդվածի հեղինակները հաստատում են, որ Կրեմլը վերաբացել է անկախության համար Կատալոնիայի պայքարի վերքը, քանի որ դա մտնում է ԵՄ-ն թուլացման նրա ռազմավարոթյան մեջ։ Իսպանացի լրագրողների վարկածով՝ Ռուսաստանը գործում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի միջոցով, ով սեպտեմբերի 9-ից սկսած հրապարակել է տասնյակ թվիթեր՝ հաջակցություն կատալոնական անջատողականության։

Պարբերականի եզրակացությունները հիմնվում են այն բանի վրա, որ Ասանժը մի անգամ հանդիպել է ամերիկացի կոնգրեսական Դեյնա Ռորենբախերի հետ, ով իր հերթին 90-ականներին ծանոթացել էր Պուտինի հետ, իսկ այդ տարվա ապրիլին հանդիպել Կատալոնիայի խորհրդարանի նախագահի հետ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20