Լավրովը մեղադրել է ՆԱՏՕ-ին «սառը պատերազմի» կլիման վերստեղծելու փորձի մեջ

- in Միջազգային
Sergey Lavrov

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անցած տարիներին ազնվորեն անցել է «սառը պատերազմի» ժառանգությունից ազատվելու ուղին, սակայն չի հանդիպել արևմտյան գործընկերների կողմից աջակցության։

«Վերջին քառորդ դարում մեր երկիրը, չնայած փորձություններին, ազնվորեն անցել է սառը պատերազմի ժառանգության վերացման ուղու իր մասը, շատ բան է արել՝ Եվրաատլանտյան գոտում, և ընդհանուր առմամբ աշխարհում վստահության և փոխըմբռնման ամրապնդման համար»,-նշել է նախարարը։

Լավրովն ընդգծել է, որ դա չի հանդիպել արևմտյան գործընկերերի կողմից փոխադարձության, ովքեր փորձում են այսօրվա իրողություններին հարմարեցնել բլոկային դիմակայության դարաշրջանի ռուդիմենտար (մնացուկային) ինստիտուտները։

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ձգտում է վերստեղծել սառը պատերազմի կլիման և հրաժարվում է կյանքի կոչել 90-ականների՝ հանդիսավորությամբ հռչակված ԵԱՀԿ տարածքում հավասար և անքակտելի անվտանգության սկզբունքը։

«Արևմուտքն իր քաղաքականությունը կառուցում է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով՝ անցնելով դեպի արևելք ՆԱՏՕ-ի անխափան ընդլայնման ուղի՝ հրահրելով հետխորհրդային տարածքում անկայունություն և խրախուսելով հակառուսական տրամադրությունները»,- եզրափակել է Լավրովը։

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՄԱԿ ԱԽ ամբիոնից մեղադրել է Ռուսաստանին Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտման և աշխարհում զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմի վրա բացասաբար ազդելու մեջ։

«Ցավոք սրտի, վերջին տարիներին Ռուսաստանը հաճախ է գործել այնպես, որ դա թուլացրել է չտարածման ոլորտի գլոբալ նորմերը և խաթարել պետություններին պատասխանատվության ենթարկելու ջանքերը»,-ասել է Թիլերսոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Նրա խոսքով՝ դրա օրինակ է հանդիսանում Ռուսաստանի կողմից Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրով սեփական պարտավորությունների խախտումը, անվտանգության երաշխքների չպահպանումը, որոնք տրվել են սառը պատերազմից հետո։ Բացի այդ, ինչպես նշել է Թիլերսոնը, Մոսկվան փորձում է թուլացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անկախությունն այն բանում, ինչը վերաբերվում է գաղտնի միջուկային ծրագրերի հետաքննությանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20