Լվովում կորցրել են Սաակաշվիլիին

- in Միջազգային
98
Saakashvili

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 13-ի գիշերը դուրս է եկել Լվովի «Լեոպոլիս» հյուրանոցից և չի վերադարձել, նրա գտնվելու վայրն անհայտ է։ Այս մասին հայտնում է Korrespondent.net պորտալը։

Նշվում է, որ սեպտեմբերի 12-ի երեկոյան հյուրանոցի նախասրահում բազմաթիվ մարդիկ են եղել, այդ թվում Սաակաշվիլիի թիկնապահներն ու կողմնակիցները։ Գիշերվա կեսին նրանք դուրս են եկել փողոց, նստել ավտոմեքենաները, որոնց շարքում եղել է «Դոնբաս» գումարտակի միկրոավտոբուսը, և շարժվել անհայտ ուղղությամբ։ Այնուհետև միկրոավտոբուսը վերադարձել է հյուրանոց, սակայն նախկին նահանգապետը դրանում չի եղել։

«Անհետացած» Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է իր գտնվելու վայրի մասին իր ֆեյսբուքյան էջում։

Օդեսայի նախկին նահանգապետը, ով ավելի վաղ դուրս էր եկել Լվովի հյուրանոցից ու անհետացել, հայտարարել է այսօր Չեռնովցի քաղաքի կենտրոնական հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին և հրավեր արել։

«Փոփոխություններն Ուկրաինայում կսկսվեն Չեռնովցիից»,-գրել է նա՝ հրավիրելով մարդկանց քաղաքի կենտրոնական հրապարակ, տեղի ժամանակով ժամը 18.00-ին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20