Լևոն Ալթունյանը՝ իսկական պատուհաս. Ինչու են հերթեր գոյացել անձնագրային բաժանմունքներում

- in Մամուլ
76
levon-altunyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատուհաս է դարձել ողջ հանրության համար։ Հերթական «հանճարեղ» մտահղացմամբ հիմա էլ խնդիրներ է ստեղծել սոցշահառուների համար։

Ալթունյանը որոշել է, որ սոցփաթեթներից օգտվելիս անձնագիրը բավարար փաստաթուղթ չէ, և պարտադրել է, որ սոցփաթեթի շահառուները պարտադիր ID քարտ ձեռք բերեն, ինչից հետո միայն կկարողանան օգտվել փաթեթներից։ Վերջնաժամկետ է սահմանել հոկտեմբերի 1-ը, ինչի պատճառով անձնագրային բաժանմունքներում հերթեր են գոյացել։ Շատերը ստիպված նույնիսկ հավելյալ գումար են վճարում, որպեսզի կարողանան հերթերից դուրս ստանալ քարտերը ու փորձեն հանգստանալ ինչ-որ տեղ, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս։

Սրանից բացի, Ալթունյանը հանրության զգալի հատվածի  դժգոհությունը հրավիրեց իր ուղղությամբ, երբ որոշում կայացրեց, որ հաշմանդամության 3-րդ խմբի ներկայացուցիչները մոտ ապագայում այլևս հնարավորություն չեն ունենա պետպատվերով, այսինքն՝ անվճար բուժօգնություն ստանալ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20